19:14  ,  26 մարտի, 2012

«Արարատի» հեղինակությունը սասանվել է

Երեւանի «Արարատը» ժամանակին ունեցել է խաղային յուրահատուկ ոճ եւ ավադույթներ, սակայն այժմ թիմի ու ակումբի հեղինակությունը սասանված է, եւ  մենք պետք է մեր աշխատանքով հետ բերենք կորցրածը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցել ասել է «Արարատի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանը:

«Առաջնային խնդիրը «Արարատի» համար, դա խաղի բարելավումն է: «Արարատը» ժամանակին ունեցել է եւ խաղային յուրահատուկ ոճ եւ ավադույթներ: Մենք ամեն ինչ անելու ենք այդ ամենը վերականգնելու համար: Թիմի ու ակումբի հեղինակությունը սասանվել է, եւ  մենք պետք է մեր աշխատանքով հետ բերենք կորցրածը: Իսկ այդ ճանապարհին առաջին կարեւոր գործոնը խաղի բարելավումն է: Այսօր մեր ֆուտբոլիստները մոտիվացված են հաղթանակի հասնելու, մոտիվացված են առավելագույն արդյունքի հասնելուն յուրաքանչյուր խաղում: Նվիրվածությունը խաղին եւ մարզումներին մեր տղաների մոտ բարձր մակարդակի վրա է: Իհարկե կլինեն եւ հաղթանակներ եւ պարտություններ: Սակայն կարեւոր է հավատալ վերջնական հաջողությանը: Երեք ամսվա ընթացքում թիմ չեն ստեղծում: Դրա համար ժամանակ է հարկավոր: Թե ինչքան ես կաշխատեմ «Արարատում», չեմ կարող ասել, բայց իմ նպատակն է բարձրացնել թիմի հեղինակությունը»,- նշեց «Արարատի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով