18:40  ,  26 մարտի, 2012

Սերժ Սարգսյանը ցավակցել է Զինաիդա Սիմոնյանի վաղաժամ մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի մարզիկ, հրաձգության աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Զինաիդա Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին՝ Զինաիդա Սիմոնյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Զինաիդա Սիմոնյանը մահացավ  մարտի 23-ին, 62 տարեկանում, ծանր հիվանդությունից հետո: Նա եղել է  Խորհրդային Միության 18-ակի, Եվրոպայի 16-ակի եւ աշխարհի քառակի ոսկե դափնեկիր, սահմանել է ԽՍՀՄ, Եվրոպայի եւ աշխարհի 56 ռեկորդ:  

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ  էր,  ԽՍՀՄ սպորտպետկոմի  ու  ՀՀ  ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր, արժանացել է  «Մովսես Խորենացի» մեդալի,  ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում