17:58  ,  26 մարտի, 2012

Շունը խաղադաշտում կծել է ֆուտբոլիստին

Ոստիկանական շունը խաղադաշտում հարձկավել ու կծել է ֆուտբոլիստին: Դեպքը տեղի է ունեցել բրազիլական Գաուշուի լիգայի երկրորդ տուրի «Նյու Համբուրգո» - «Կաշիաս» հանդիպման ժամանակ, հաղորդում է gazeta.ru-ն:

32-րդ րոպեին «Նյու Համբուրգոյի» գոլը մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չի հաշվել: Վիճաբանություն է ծագել: Եզրագծի մոտ եղած ոստիկանական շներից մեկը մտել է խաղադաշտ եւ կծել է «Կաշիասի» ֆուտբոլիստին:

Հանդիպումը ընդհատվել է ութ րոպե: Տուժածը օգնություն ստանալուց հետո վերադարձել է խաղադաշտ: «Կաշիասը» պարտվել է 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով