18:20  ,  26 մարտի, 2012

«Ռոստովը» ութ ամիս աշխատավարձ չի վճարում

«Ռոստով» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ութ ամիս աշխատավարձ չի վճարում դարպասապահ Դեյան Ռադիչին, հարձակվող Դրագան Բլատնյակին եւ պաշտպան Իվան Ժիվանովիչին:

Բոսնիացի Բլատնյակն ու սերբ Ժիվանովիչն այժմ մարզվում են երիտասարդական թիմի կազմում, սակայն ակումբի ղեկավարության որոշմամբ հանդիպումների չեն մասնակցում: Սերբ Ռադիչը երիկամի հեռացման վիրահատությունից հետո մարզվում է անհատական ծրագրով:

Բլատնյակը վերջին անգամ «Ռոստովի» կազմում խաղադաշտ է դուրս եկել անցած տարվա հուլիսի 31-ին, Ժիվանովիչը` օգոստոսի 13-ին, իսկ Ռադիչը` ապրիլի 23-ին, հաղորդում է championat.com-ը:

31-ամյա Ռադիչը ակումբի կազմում է 2010-ից, 13 խաղում բաց է թողել 27 գոլ, 30-ամյա Ժիվանովիչը թիմում է 2008-ից, 68 խաղում 5 գնդակ է խփել, իսկ 30-ամյա Բլատնյակը 2010-ից 41 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում