17:12  ,  26 մարտի, 2012

Բուտրագենյո. Այսօրվա «Ռեալը» ուժեղագույնն է

«Ռեալի» նախկին ռմբարկու, թիմի լեգենդ Էմիլիո Բուտրագենյոն, որն այժմ ակումբի արտաքին կապերի պատասխանատուն է, հայտարարել է, որ Արքայական ակումբի այսօրվա թիմը ուժեղագույնն է պատմության մեջ: Բուտրագենյոն 80-ականներին «Ռեալի» հետ երկու անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը եւ հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: Սակայն 48-ամյա Բուտրագենյոյի կարծիքով, հենց այսօրվա թիմն է լավագույնը «Ռեալի» պատմության մեջ, հաղորդում է uefa.com-ը:

Մարտի 27-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» կհյուրընկալվի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով