17:07  ,  26 մարտի, 2012

Օլիմպիական կրակը անգլիացիները կստանան մայիսի 17-ին

30-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը կմեկնարկի մայիսի 10-ին Հին Օլիմպիայում: Հունաստանում կրակը կանցնի 3 հազար կմ, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը:

Մայիսի 17-ին Աթենքի «Պանատինաիկոս» մարմարե ստադիոնում, որտեղ 1896-ին տեղի ունեցան ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերը կրակը կփոխանցվի Լոնդոնի Խաղերի կազմակերպիչներին, հայտնել է Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում