17:03  ,  26 մարտի, 2012

Բացառիկ դեպք շախմատի Եվրոպայի առաջնությունում

Բացառիկ դեպք է տեղի ունեցել Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում: Մարտի 25-ին կայացած 6-րդ տուրում Վրաստանի վեց ներկայացուցիչներ առանց խաղի զրո են ստացել: Դավիթ Բենիձեն, Լուկա Պայչիձեն, Գայոզ Նիգալիձեն, Շոտա Ազալաձեն, Դավիթ Լոմսաձեն եւ Գեորգի Խելայան ժամանակին չեն ներկայացել մրցման եւ նրանց պարտություն է գրանցվել:

Ենթադրաբար, ուշացման պատճառը եղել է այն հանգամանքը, որ Վրաստանում ամառային ժամանակի անցում չի կատարվում, իսկ Եվրոպան մարտի 25-ին անցել է ամառային ժամանակի, հաղորդում է Chess-news.ru:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով