16:09  ,  26 մարտի, 2012

Խոշորագույն հաշվով հաղթանակը բրիտանական ֆուտբոլում

Անգլիայի Տորկի քաղաքի ֆուտբոլային սիրողական լիգայի «Ուիլ Փաուեր» - «Նովա-2010» թիմերի խաղում գրանցվել է 58:0 հաշիվը` լիգայի առաջատար «Ուիլ Փաուերի» օգտին: Նշվում է, որ բրիտանական ֆուտբոլի պատմության մեջ ավելի խոշոր հաշիվ երբեւէ չի գրանցվել:

Հսկայական հաշվի պատճառն այն է, որ «Նովա-2010»-ը հանդիպմանը ներկայացել է հինգ ֆուտբոլիստներով եւ ստիպված է եղել եւս չորս խաղացողի գտնել պատահական մարդկանցից` տեխնիական պարտությունից խուսափելու համար գոնե ինը ֆուտբոլիստ ներկայացնելով: Բացի այդ թիմի խաղացողներից մեկը 60 տարեկան է, հաղորդում է Eurosport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով