16:14  ,  26 մարտի, 2012

Դարպասապահը կոտրել է դաստակը` բախվելով դարպասաձողին

Իսպանական «Մալագայի» արգենտինացի դարպասապահ Վիլֆրեդո Կաբալերոն կոտրել է ձախ դաստակը` բախվելով դարպասաձողին:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին, Իսպանիայի առաջնության «Էսպանյոլ» - «Մալագա» (1:2) խաղում: Հանդիպման 32-րդ րոպեին նրան փոխարինեց կամերունցի Կարլոս Կամենին:

Կոտրվածքի մասին հայտնի է դարձել մարտի 26-ին` բուժզննում անցնելուց հետո, հաղորդում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում