15:59  ,  26 մարտի, 2012

Լեգենդար բռնցքամատիկը` հարկայինի թիրախում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 68 կգ քաշային կարգում WBO (Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպություն) վարկածով աշխարհի չեմպիոն, Ֆիլիպինների կոնգրեսական Մենի Պակյաոն անհիմն է համարում իր դեմ քրեական գործի հարուցման հնարավորությունը: Ֆիլիպինների հարկային տեսչությունը պաշտոնական բողոք է ներկայացրել բռնցքամարտիկի դեմ, որը հրաժարվել է տեսչության աշխատակիցներին տրամադրել հարկերի վճարումների փաստաթղթերը:

Դատախազությունը քննարկում է քրեական գործի հարուցման հնարավորությունը: Պակյաոյին կարող է սպառնալ մինչեւ երկու տարվա ազատազրկում:

Բռնցքամարտիկը հերքում է հարկեր չվճարելու մասին մեղադրանքները, հաղորդում է Boxingscene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում