15:12  ,  26 մարտի, 2012

Սխալ կլինի կենտրոնանալ միայն Մեսիի վրա

Իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ հայտարարել է, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել միայն Լիոնել Մեսիի վրա սխալ կլինի:

«Մենք պատրաստ ենք «Բարսելոնային»: Եթե մենք ցանկանում ենք հաղթել եվրագավաթ, ապա պարտավոր ենք հաղթել այսպիսի հանդիպումներում: Մեզ անհրաժեշտ է կանգնեցնել ոչ թե Մեսիին, այլ` «Բարսելոնային»: Կլինի երկու թիմերի դիմակայություն», - Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

«Միլան» - «Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով