12:39  ,  20 դեկտեմբերի, 2012

«Բոկա Խունիորսի» ֆանատներն անմոռանալի դիմավորում են կազմակերպել Հարավային Ամերիկայի ամենատիտղոսակիր մարզիչին

Վեց տարվա ընդմիջումից հետո Կարլոս Բյանկին դարձյալ գլխավորել է արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբը: 63-ամյա մասնագետը հանդիպել է թիմի երկրպագուների հետ «Բոմբոներա» սադիոնում: Հարավային Ամերիկայի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը վեց տարի առանց աշխատանքի էր:

Կարլոս Բյանկին «Վելես Սարսֆիլդի» եւ «Բոկա Խունիորսի» հետ չորս անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը, երեք անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը: Նա վեց անգամ ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում