14:56  ,  26 մարտի, 2012

«Աստոն Վիլային» հետաքրքրել է ռուսաստանցի հարձակվողը

Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան հայտնվել է անգլիական «Աստոն Վիլայի» հետաքրքրությունների ոլորտում:

23-ամյա ռմբարկուն կլինի անգլիական ակումբի տրնասֆերային նպատակներից մեկը: Թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Մաքլիշը Ձյուբային դիտարկում է որպես 34-ամյա Էմիլի Հեսկիի փոխարինող: Հեսկիի պայմանագիրը լրանում է ամռանը, հաղորդում է Sportbox.ru-ն:

Այս մրցաշրջանում Ձյուբան Ռուսաստանի առաջնության 34 տուրերում խփել է 8 գնդակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով