13:51  ,  26 մարտի, 2012

Բորատի կեղծ հիմնը` միջազգային սկանդալի պատճառ

Ղազախստանի ստենդային հրաձգության ֆեդերացիան բողոք կներկայացնի Քուվեյթում կայացած ստենդային հրաձգության աշխարհի առաջնության կազմակերպիչներին, որոնց մեղքով ղազախստանցի Մարիա Դմիտրիեւայի պարգեւատրության ժամանակ Ղազախստանի հիմնի փոխարեն հնչել է «Բորատ. Ամերիկայի մշակութային բացահայտումը` ի շահ Ղազախստանի փառավոր ժողովրդի» սկանդալային ֆիլմում հնչած երգը: Երգում Ղազախստանը ներկայացվում է, որպես գողմաղբի վաճառքի համաշխարհային առաջատար:

Հետաքրքիր է, որ առաջին տեղը գրաված մարզուհին մինչեւ վերջ ձեռքը կրծքին դրած լսում է երգը: Զարմանալին այն է նաեւ, որ տվյալ կինոնկարն արգելված է Քուվեյթում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում