13:29  ,  26 մարտի, 2012

Նոր Զելանդիան` Օլիմպիական խաղերի 13-րդ մասնակից

Ֆուտբոլի Նոր Զելանդիայի հավաքականը դարձավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցաշարի 13-րդ մասնակիցը: Վճռական խաղում նորզելանդացիները 1:0 հաշվով հաղթեցին Ֆիջիի թիմին:

Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն նաեւ Բրազիլիայի, Ուրուգվայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելառուսի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Գաբոնի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով