13:06  ,  26 մարտի, 2012

«Չելսին» կգնի Ռոնադուին եւ Իգուաինին

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ամռանը մտադիր է ամբողջովին փոխել իր թիմի հարձակման գիծը: Աբրամովիչը կփորձի գնել Քրիշտիանու Ռոնալդուին եւ Գոնսալո Իգուաինին: Արքայական ակումբի երկու ֆուտբոլիստների համար Աբրամովիչը պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո:

Եվս 70 միլիոն եվրո Աբրամովիչը կտրամադրի իտալական «Նապոլիի» Կավանի – Լավեսի ռմբարկուական զույգի գնմանը:

«Չելսիում» կմնան Դիդյե Դրոգբան եւ Դանիել Ստարիջը, իսկ Սալոմոն Կալուի եւ Ֆլորան Մալուդայի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է:

Նոր գլխավոր մարզիչ գտնելուց հետո Աբրամովիչը տրանսֆերային պատուհանի ժամանակ կծախսի 120 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում