12:54  ,  26 մարտի, 2012

Հայտնի իտալացի վոլեյբոլիստը մահացել է խաղի ժամանակ

Հայտնի իտալացի վոլեյբոլիստ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վիգոր Բովոլենտան սրտի կաթվածից մահացել է Իտալիայի առաջնության հանդիպման ժամանակ:

«Մաչերատա» - «Ֆորլի» հանդիպման ժամանակ Բովոլենտան կորցրել է գիտակցությունը: «Ֆորլիի» 37-ամյա խաղացողին բուժօգնություն են ցույց տվել խաղահրապարակում, այնուհետեւ տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել: Բովոլենտան առանց գիտակցության գալու մահացել է, հաղորդում է La Gazetta dello Sport-ը:

Բովոլենտան ամբողջ կարիերան անցկացրել է Իտալիայում, երկու անգամ հաղթող է դարձել Չեմպիոնների լիգայում, նաեւ Եվրոպայի Սուպերգավաթում:

Իտալիայի հավաքականի կազմում Բովոլենտան դարձել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Համաշխարհային լիգայի քառակի հաղթող եւ 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում