12:41  ,  26 մարտի, 2012

«Ուլիսի» համար այս տարի ավելի դժվար է լինելու. Սեւադա Արզումանյան

Բոլոր թիմերն էլ լավ նախապատրաստական փուլ են անցել, եւ «Ուլիսի» համար այս տարի պայքարը ավելի դժվար է լինելու: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:

«Ես կարծում եմ, որ բոլոր թիմերն էլ շատ լավ նախապատրաստական փուլ են անցել եւ  հեռու գնացող նպատակներ են հետապնդելու 21-րդ առաջնությունում: «Ուլիսի» համար գալիք առաջնությունում ավելի դժվար է լինելու, քան նախորդում: Չեմպիոնական տիտղոսը պահպանելը անհամեմատ ավելի դժվար է, քան նվաճելը: Ամեն դեպքում ես չեմ ուզում տարբերություն դնել թիմերի  հնարավորությունների միջեւ: Թիմերը զրոյից սկսելու են առաջնությունը, բացի այդ չմոռանանք, որ առաջնությունը անցումային է լինելու ու այս առումով էլ անկասկած տարբերություն լինելու է նախորդ առաջնության հետ համեմատած: Ես կարծում եմ, որ թեկուզ այս պահի դրությամբ, բայց թիմերի հնարավորությունները հավասար են»,- ասել է Սեւադա Արզումանյանը:

Լուսանկարը` uefa.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով