12:36  ,  26 մարտի, 2012

Պետեր Չեխ. Մենք իրավունք չունենք չհայտնվել Չեմպիոնների լիգայում

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ իր ակումբի համար տարին կարելի է կորցրած համարել: Անգլիայի չեմպիոն դառնալու հնարավորությունները սպառվել են, իսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող քառյակում հայտնվելը շատ բարդ կլինի: 30 տուրից հետո «Չելսին» 5-րդ տեղում է եւ «Տոտենհեմին» զիջում է հինգ միավոր:

«Տարին կորցրած է այն իմաստով, որ ակումբը չառաջադիմեց: Մեծ ակումբը կարող է համակերպվել չեմպիոն չդառնալու հետ, սակայն մենք իրավունք չունենք չհայտնվել Չեմպիոնների լիգայում: Ես վստահ եմ, որ մենք կվերականգնվենք եւ հաջորդ մրցաշրջանում թարմ ուժերով կմտնենք տիտղոսի համար պայքարի մեջ», - Չեխի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում