12:10  ,  26 մարտի, 2012

Էմենիկեն միջնամատ է ցույց տվել ռասիստներին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 36-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 3:1 հաշվով հաղթեց «Դինամոյին»: «Սպարտակի» հարձակվող Էմանուել Էմենիկեն հայտարարել է, որ դինամոյական երկրպագուները ռասիստական դրսեւորումներ են թույլ տվել իր նկատմամբ եւ այդ պատճառով է խփած գոլից հետ միջնամատ ցույց տվել նրանց:

«Ես նրանց միջնամատ ցույց տվեցի, քանի որ ամբողջ հանդիպման ընթացքում դինամոյական երկրպագուները սադրում էին ինձ ամենաայլանդակ ձեւով: Երբեք կյանքում այդպիսի իրավիճակում չէի հայտնվել եւ չէի հանդիպել մարդկային արժանապատվության նման վիրավորանքի: Առաջին անգամ են ինձ խաղադաշտում երկպագուները խփում ձնագնդիով եւ ամեն անգամ երբ գնդակը հայտնվում էր ինձ մոտ, սկսում էին ոռնալ: Զարմանալի չէ, որ Սամբայի նյարդերը չեն դիմացել եւ նա բանանը հետ է նետել տրիբունա: Ես նույնպես չտիրապետեցի հույզերիս, ինչի համար զղջում եմ», - Էմենիկեի խոսքը մեջբերում է մոսկովյան ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում