11:50  ,  26 մարտի, 2012

Ֆուտբոլասեր է սպանվել

Բրազիլիյի Սան Պաուլու նահանգի առաջնության «Կորինտիանս» - «Պալմեյրաս» խաղից առաջ բախվել են թիմերի մոտ 500 երկրպագուներ: Ֆանատներից մեկը սպանվել է ատրճանակից կատարած կրակոցով: Եւս երկու մարդ վիրավորվել է: Սպանվածը «Պալմեյրասի» 21-ամյա երկրպագու Անդրե Ալվեշն է, որը հայտնվել է մրցակից թիմի երկրպագուների շրջապատման մեջ:

Ոստիկանությունը միայն արցունքաբեր գազով է կարողացել է ցրել ֆանատներին: Չորս մարդ ձերբակալվել է: Կասկած կա, որ բախումը նախօրոք է կազմակերպված եղել սոցիալական ցանցերով, հաղորդում է AP-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով