11:41  ,  26 մարտի, 2012

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախագահը կլքի պաշտոնը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախագահ Օլգա Սմորոդսկայան հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը: Սմորոդսկայան նշանակում է ստանալու ՎՏԲ բանկում` մարզական ուղղությամբ տարվող գործունեությունում:

Սմորոդսկայան «Լոկոմոտիվի» նախագահ է դարձել 2010թ. հուլիսին` փոխարինելով Նիկոլայ Նաումովին: Նրան հրավիրել է Ռուսական երկաթուղիների նախագահ Վլադիմիր Յակունինը:

«Լոկոմոտիվում» կան լավ խաղացողներ, լավ մարզիչ եւ գերազանց նյութական բազա: Բայց ինչ-որ բան չի ստացվում: Կարծում եմ` կան համակարգային թերություններ», - Սմորոդսկայայի խոսքը մեջբերում է Советский Спорт-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում