11:33  ,  26 մարտի, 2012

Հայաստանը նախավերջինն է

Բուլղարիայի Գաբրովո քաղաքում  անցկացված հանդբոլի կանանց «Չելենջ տրոֆի» մրցաշարում Հայաստանի հավաքականը 7-րդ տեղի համար խաղում 22:10 հաշվով հաղթանակ տարավ A խմբի մրցաշարում 4-րդ տեղը գրաված Մալթայի թիմի նկատմամբ:  

Հայաստանի հավաքականի կազմում լավագույնը Ֆրանսիայում Կլարա Թերզյանն էր` 9 գոլ: Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան նաեւ Անի Ասատրյանը (4), Լուսինե Մխիթարյանը (3), Լիանա Գրիգորյանը (2), Լուիզա Թուխիկյանը (2), Մերի Վահանյանը (2):

Հայաստանի հավաքականը 8 թիմերի պայքարում գրավեց 7-րդ տեղը, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում