11:20  ,  26 մարտի, 2012

Ֆերգյուսոնը դեմ է Ֆերդինանդի հեռանալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» 33-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանում: Սակայն թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ Ֆերդինանդը դեռ մի քանի տարի էլ կարող է օգուտ բերել թիմին: Գործող պայմանագրով Ֆերդինանդը շաբաթական ստանում է 120 հազար ֆունտ ստերլինգ:

«Ռիոն երիտասարդ եւ լավ պաշտպան է: Այս պահին նա լավ խաղ է ցուցադրում: Երբեմն տարօրինակ սխալներ է թույլ տալիս պաշտպանությունում, բայց մենք աշխատում ենք դրա վրա: Նա գերազանց մարզավիճակում է: Մենք ունենք նրա կարիքը: Ես չեմ ցանկանում, որ նա հեռանա: Ես տեսնում եմ, որ նա կորցրել է արագությունը, բայց ձեռք է բերել փորձ: Ես կարծում եմ, որ նրա պայմանագիրը պետք է երկարաձգել չորս տարով», - Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում