10:52  ,  26 մարտի, 2012

Եվրոպայի չեմպիոնը 23 տարեկանում լքում է սպորտը

Գեղասահքի կանանց 2009թ. Եվրոպայի չեմպիոն Լաուրա Լեպիստոն (Ֆինլանդիա) հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Պատճառը վնասվածքներն են: Նախորդ երկու մրցաշրջաններում նա քիչ է դուրս եկել ասպարեզ հենց վնասվածքների պատճառով:

Լեպիստոն նախատեսում է հանդես գալ կոմերցիոն շոուներում եւ ուսումը շարունակել համալսարանում, հաղորդում է  Yle-ն:

Եվրոպայի առաջնություններում Լեպիստոն նվաճել է երեք մեդալ. 2008-ին` բրոնզե, 2009-ին` ոսկե, 2010-ին` արծաթե:

2010թ. Վանկուվերի Օլիմպիական խաղերում Լեպիստոն գրավեց 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում