02:22  ,  26 մարտի, 2012

Տյագո Սիլվան կբացակայի մեկ ամիս

Իտալական «Միլանի» կենտրոնական պաշտպան Տյագո Սիլվան չի մասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնայի» հետ հանդիպումներին:

Բրազիլիայի հավաքականի խաղացողը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Ռոմայի» հետ հանդիպման ժամանակ:

«Միլանի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 27-ամյա բրազիլացու ապաքինման համար կպահանջվի մեկ ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով