01:15  ,  26 մարտի, 2012

ՊՍԺ-ն միավորներ է կորցնում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոնության գլխավոր հավակնորդ համարվող ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել «Բորդոյին»:

Խաղի 77-րդ րոպեին Մալիի հավաքականի հարձակվող Շեկ Դիաբատեն առաջ մղեց «Բորդոյին», սակայն ընդամենը 4 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Գիյոմ Օարոն խփեց ՊՍԺ-ի պատասխան գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:1:

Կարլո Անչելոտիի թիմը վաստակեց 70 միավոր եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մոնպելյեին»:

Ֆրանսիայի առաջնություն. 29-րդ տուր

ՊՍԺ – «Բորդո»՝ 1:1

Օարո, 81 – Դիաբատե, 77

«Թուլուզ» - «Օսեր»՝ 1:0

Տաբանու, 38

«Դիժոն» - «Կան»՝ 2:0

Կոնե, 21, Սանկարե, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում