00:35  ,  26 մարտի, 2012

Անպարտելի «Յուվենտուսը»

Իտալական A Սերիայի 29-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Թուրինում, որտեղ «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ինտերին»:

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Խաղի հաշիվը բացվեց 57-րդ րոպեին: Աչքի ընկավ «Յուվենտուսի» ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը: 71-րդ րոպեին թուրինյան ակումբի վետերան Ալեսանդրո Դել Պյերոն եւս մեկ անգամ գրավեց «Ինտերի» դարպասը՝ կրկնապատկելով հանդիպման հաշիվը: Այդ գոլից հետո էլ թուրնցիները մի շարք հիանալի գոլային պահեր ունեցան, սակայն գնդակը չէր հայտնվում «Ինտերի» դարպասում: Հանդիպումն ավարտվեց «Յուվենտուսի» վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Նշենք, որ «Յուվետուսը» Եվրոպայի միակ ակումբն է, որը պարտություն չի կրել ընթացիկ մրցաշրջանում:

Անտոնիո Կոնտեի թիմը 59 միավորով գտնվում է երկրորդ տեղում՝ առաջատար «Միլանին» զիջելով 4 միավոր: «Ինտերը» 41 միավորով մնաց 8-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն. 29-րդ տուր

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 2:0

Կասերես, 57, Դել Պյերո, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով