15:15  ,  3 դեկտեմբերի, 2012

Վալերի Գազաեւ. Հույս ունեմ, որ Դավիթ Մանոյանը եւ Կամո Հովհաննիսյանը շուտով կմիանան «Ալանիային»

Հույս ունեմ, որ Դավիթ Մանոյանը եւ Կամո Հովհաննիսյանը շուտով կմիանան «Ալանիային», ասել է Վլադիկավկազի ակումբի նախագահ եւ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Գազաեւը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Այո, մենք իսկապես հետաքրքրված ենք այդ երկու ֆուտբոլիստներով: Այժմ բանակցությունների մեջ ենք «Փյունիկի» հետ: Ինձ գոհացնում է ընթացքը: Հույս ունեմ, որ կկարողանանք պայմանավորվել թիմի հետ եւ շուտով տղաները կմիանան «Ալանիային» եւ օգուտ կբերեն թիմին»,- նշեց Վալերի Գազաեւը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին «Ալանիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում նորություն էր հայտնվել, որ թիմը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների` Դավիթ Մանոյանի եւ Կամո Հովհաննիսյանի ծառայություններով:

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով