19:51  ,  23 մարտի, 2012

Իտուրալդե Գոնսալեսն ավարտում է մրցավարի կարիերան

Իպանացի ֆուտբոլային մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը որոշել է ավարտել կարիերան, հաղորդում է Mundo Deportivo-ն` հղում անելով RNE-ին:

Գոնսալեսը նախատեսել էր հանգստի գնալ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն իսպանական մրցավարկան կոմիտեի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով որոշել է արդեն հիմա հրաժարվել մրցավարությունից: Միջազգային հանդիպումներից բացի Իտուրալդե Գոնսալեսը սպասարկում էր նաեւ Իսպանիայի առաջնության հանդիպումները:

Հիշեցնենք, որ իսպանացի մրցավարն էր սպասարկում Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի Իռլանդիա – Հայաստան վերջին հանդիպումը, որի ժամանակ սխալ որոշմամբ հեռացրեց դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով