12:55  ,  26 նոյեմբերի, 2012

«Միսս Լիվերպուլն» ամեն ինչի պատրաստ է իր սիրելի թիմի համար (ֆոտո)

Բրիտանացի մոդել Ամանդա Հարինգթոնը ֆուտբոլի Անգլիայի 18-ակի չեմպիոն «Լիվերպուլի» մոլի երկրպագուհիներից է։ 16 տարեկանում Ամանդան արժանացել է «Միսս Լիվերպուլ» տիտղոսին։ «Մաքսիմ» ամսագիրը 31-ամյա մոդելին ընդգրկել է աշխարհի 20 ամենասեքուալ աղջիկների ցուցակում։

Մի ժամանակ Ամանդան հանդիպում էր «Նյուքասլի» նախկին կիսապաշտպան Ջոուի Բարտոնի հետ, սակայն նա մինչեւ օրս շարունակում է երկրպագել «Լիվերպուլին»։ Բրիտանուհին նշել է, որ ամեն ինչի պատրաստ է սիրելի թիմի համար, գրում է A Bola-ն։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում