18:24  ,  24 նոյեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանը 17-րդ գոլը խփեց Ուկրաինայի առաջնությունում

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 17-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում։

Ուկրաինական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում «Շախտյորը» սեփական խաղադաշտում 3։0 հաշվով հաղթում է Ուժգորոդի «Գովերլային»։ 23-ամյա Մխիթարյանը հյուրերի դարպասը գրավեց խաղի 23-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» մեկնարկային կազմում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում