17:30  ,  23 նոյեմբերի, 2012

Հայտնի թենիսիստուհին հետապնդում է նախկին ընկերոջը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ջենիֆեր Կապրիատիի նախկին ընկերը` 28-ամյա գոլֆիստ Իվան Բրենանը, դիմել է ոստիկանություն` բողոքելով Կապրիատիի դեմ:

Բրենանը հայտարարել է, որ իր նախկին ընկերուհին հետապնդում է իրեն: Ավելի վաղ 36-ամյա Կապրիատին խոստովանել էր, որ թենիսից հեռանալուց հետո ոչ մի կերպ չի կարողացել հաղթահարել դեպրեսիան: 2010-ին թենիսիստը հայտնվել է հիվանդանոցում թմրանյութի նկատմամբ կախվածությունից ազատվելու համար, հայտնում է terezowens.com-ը:

Իր կարիերայի ընթացքում Կապրիատին նվաճել է WTA-ի 14 տիտղոս, այդ թվում երեք անգամ հաղթել է «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: 1992-ին նվաճել է Օլիմպիական ոսկե մեդալ Բարսելոնայում: 2001-ի հոկտեմբերի 15-ին Ջենիֆեր Կապրիատին դարձել է աշխարհի առաջին ռակետ: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում