14:59  ,  23 մարտի, 2012

Ակումբները 100 միլիոն եվրո կստանան Եվրո-2012-ին մասնակցող ֆուտբոլիստների համար

Ստամբուլում կայացած համագումարի ժամանակ ՈւԵՖԱ-ն ու Եվրոպական ակումբային ասոցիացիան (ECA) համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ ՈւԵՖԱ-ն 100 միլիոն եվրո փոխհատուցում պետք է վճարի այն ակումբներին, որոնց ֆուտբոլիստները կմասնակցեն 2012թ. Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հաղորդվում է նաեւ, որ Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ում այդ գումարը կարող է հասնել մինչեւ 150 միլիոն եվրոյի։

Հիշեցնենք, որ Եվրո-2008-ի ժամանակ ակումբները 43.5 միլիոն եվրո փոխհատուցում էին ստացել ՈւԵՖԱ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով