09:52  ,  22 նոյեմբերի, 2012

Դրոգբան բանակցում է «Չելսիի» հետ

Չինական «Շանհայ Շենհուայի» հարձակվող Դիդյե Դրոգբան մոտ է Լոնդոնի «Չելսի» վերադառնալուն:

Ֆուտբոլիստը բանակցություններ է վարում լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ եւ կտեղափոխվի «Չելսի» վարձավճարով, հայտնում է Sky Sport Italia-ն:

Ավելի վաղ ֆուտբոլիստը դիմել ՖԻՖԱ` չինական ակումբից հեռանալու թույլտվություն ստանալու համար:

Նշենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում