Ռուսական «Կրոսնոդարը» Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել, հաղորդում է Sport.express.ru-ն։
Ավելի վաղ, Transfermarkt-ը հաղորդել էր, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան», որն արժանի փոխարինող է փնտրում թիմից հեռացող գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ռուսական ակումբի հիմնական թիմում նա մասնակցել է 107 հանդիպման, խփել է 33 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։ Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում