19:05  ,  22 մայիսի, 2024

Եվրո-2024․ Շոտլանդիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Շոտլանդիայի հավաքականը հրապարակել է նախնական հայտացուցակը Եվրո-2024-ի համար։

Խմբային փուլում Շոտլանդիայի մրցակիցները կլինեն Գերմանիան, Հունգարիան եւ Շվեյցարիան։

Դարպասապահներ․ Զանդեր Քլարկ, Քրեյգ Գորդոն (երկուսն էլ՝ «Հարթ օֆ Միդլոթիան»), Անգուս Գան («Նորվիչ»), Լիամ Քելի («Մոթերվել»)։

Պաշտպաններ․ Լիամ Կուպեր («Լիդս Յունայթեդ»), Գրանտ Հենլի («Նորվիչ»), Ջեք Հենդրի («Ալ Իթիֆակ»), Սքոթ Մաքենա («Կոպենհագեն»), Ռոս Մաքրորի («Բրիստոլ Սիթի»), Ռայան Պոտեուս («Ուոթֆորդ»), Էնթոնի Ռալսթոն («Սելթիկ»), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»), Ջոն Սուտար («Գլազգո Ռեյնջերս»), Գրեգ Թեյլոր («Սելթիկ»), Կիրան Թիրնի («Ռեալ Սոսիեդադ»)։

Կիսապաշտպաններ․ Ստյուարտ Արմստրոնգ («Սաութհեմփթոն»), Ռայան Քրիսթի («Բորնմուտ»), Բիլի Գիլմոր («Բրայթոն»), Ռայան Ջեք («Գլազգո Ռեյնջերս»), Ջոն Մաքգին («Աստոն Վիլա»), Կալում Մաքգրեգոր («Սելթիկ»), Քենի Մաքլին («Նորվիչ»), Սքոթ Մաքթոմինայ («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ․ Չե Ադամս («Սաութհեմփթոն»), Բեն Դոաք («Լիվերպուլ»), Լինդոն Դայքս («Քուինզ Պարկ Ռեյնջերս»), Ջեյմս Ֆորեսթ («Սելթիկ»), Լոուրենս Շենքլենդ («Հարթ օֆ Միդլոթիան»)։

Եվրո-2024-ը կանցկավի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս