18:34  ,  22 մայիսի, 2024

Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների լիգաների եզրափակիչները 2026-2027-ին կընդունեն Գերմանիան ու Թուրքիան

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստում հաստատվել են 2026 եւ 2027 թվականներին Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների լիգաների եզրափակիչների մրցավայրերը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

2026-ին Եվրոպայի լիգայի եզրափակիչը կընդունի Ստամբուլը (Թուրքիա), 2027-ին՝ Ֆրանկֆուրտը (Գերմանիա)։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը 2026-ին կանցկացվի Լայպցիգում (Գերմանիա), 2027-ին՝ Ստամբուլում (Թուրքիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս