18:02  ,  22 մայիսի, 2024

Հայաստանի ըմբիշները 7 մեդալ են նվաճել Ռուսաստանում

Հայաստանի պատանի ըմբիշները Ռուսաստանի Սամարա քաղաքում մասնակցել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի եւ նվաճել են 7 մեդալ, հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Հաղթողներ են դարձել 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ քաշային Ալեքս Մարգարյանը և 71 կգ քաշային Սամվել Տերտերյանը։

Արծաթե մեդալներ են նվաճել 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, 48 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը, 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը։ Բրոնզե մեդալակիր է դարձել Դավիթ Հովհաննիսյանը (110կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս