00:44  ,  19 մայիսի, 2024

«Միլանը» պարտվեց Թուրինում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան, սերբ կիսապաշտպան Իվան Իլիչը եւ շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը։

«Միլանը» 74 միավորով ապահովել է երկրորդ տեղը, «Տորինոն» 53 միավորով բարձրացավ 9-րդ տեղ՝ 1 միավոր գերազանցելով անցած տարվա չեմպիոն «Նապոլիին»։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Տորինո» - «Միլան»՝ 3:1 

Դուվան Սապատա, 26, Իվան Իլիչ, 40, Ռիկարդո Ռոդրիգես, 46 - Իսմայել Բենասեր, 55, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում