20:46  ,  18 մայիսի, 2024

WTA-1000․ Իգա Շվյոնտեկը եզրափակիչում հաղթեց Արինա Սաբալենկային

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց Հռոմում անցկացված WTA-1000 շարքի մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ։ Շվյոնտեկն առավելության հասավ 6:2, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 29 րոպե։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,7 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով