16:31  ,  12 մայիսի, 2024

«Լացիոն» ուժեղ էր «Էմպոլիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Հռոմի «Լացիոն» ընդունեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հանդիպման հաշիվը բացեց իսպանացի պաշտպան Պատրիսիո Գաբարոնը։ 89-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։

«Լացիոն» 59 միավորով 7-րդն է, «Էմպոլին» 17-րդ տեղում է՝ 32 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լացիո» - «Էմպոլի»՝ 2:0 (տեսանյութ)

Պատրիսիո Գաբարոն, 45+3, Մատիաս Վեսինո, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում