20:56  ,  10 մայիսի, 2024

Հռոմի «Մասթերս»․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Հռոմի «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ պարտության մատնեց աշխարհի 60-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շեւչենկոյին՝ 6:4, 6:4։

Երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի եւ աշխարհի 139-րդ ռակետ, իտալացի Մատեո Ջիգանտեի դիմակայության հաղթողը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով