20:08  ,  10 մայիսի, 2024

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը (տեսանյութ)

Իտալական «Ատալանտայի» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն խաղացող կիսաեզրափակիչի «Ատալանտա» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 3:0 (տեսանյութ), «Բայեր» (Գերմանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:2 (տեսանյութ) պատասխան հանդիպումների արդյունքում։

Ադեմոլա Լուկմանը «Մարսելի» դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

«Ատալանտան» եւ «Բայերը» դուրս են եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 22-ին Դուբլինում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում