01:35  ,  10 մայիսի, 2024

Ռոնալդուի գոլը (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի առաջնության 31-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվեց «Ալ Ուխդուդին» եւ հաղթանակ տարավ 3:2 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը։ Աչքի ընկավ նաեւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ալ Նասրը» 77 միավորով երկրորդն է եւ 9 միավոր հետ է առաջատար «Ալ Հիլյալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում