Ստամբուլում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Թադեւոսյանը պարտություն կրեց 1/8 եզրափակիչում։
Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Թադեւոսյանը 87 կգ քաշայինների երկրորդ շրջանում գոտեմարտեց վրացի Լաշա Գոբաձեի հետ եւ պարտվեց 4:5 հաշվով։
Որակավորման փուլում Գեւորգ Թադեւոսյանը 10:0 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Միրկո Մինգուցիին։
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60կգ) եւ Դավիթ Օվասապյանը:
Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Ալեքսիս Ռոդրիգես Հերնանդես (Մեքսիկա) - Դահյուն Կիմ(Կորեա) զույգի հաղթողը:
Մ23 աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Մոյսես Պերես Հելբուրգ (Վենեսուելա) - Մանտաս Կնիստավտաս (Լիտվա) զույգի հաղթողը:
Ստամբուլի մրցաշարը վերջին վարկանիշայինն է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները եւ բրոնզե մեդալակիրների լրացուցիչ գոտեմարտի հաղթողը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում