10:05  ,  9 մայիսի, 2024

Ստամբուլ․ Հայ ըմբիշների մրցակիցները օլ․ վարկանիշային մրցաշարում

Մայիսի 9-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմեկնարկի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Առաջինը մրցագորգ դուրս կգանն հունահռոմեական ոճի ըմբիշները: Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Գեւորգ Ղարիբյանը (60կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը, որոնք պայքարի մեջ կմտնեն առաջին մրցումային օրը:

Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը(60 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Ալեքսիս Ռոդրիգես Հերնանդես (Մեքսիկա) - Դահյուն Կիմ(Կորեա) զույգի հաղթողը:

Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Թադեւոսյանի (87 կգ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Միրկո Մինգուցիի հետ:

Մ23 աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանը պայքարի մեջ կմտնի  1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Մոյսես Պերես Հելբուրգ (Վենեսուելա) - Մանտաս Կնիստավտաս (Լիտվա) զույգի հաղթողը:

Ստամբուլի վարկանիշային մրցաշարում յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները եւ լավագույն երրորդ տեղը: Այսինքն՝ բրոնզե մեդալակիրների միջեւ եւս մեկ գոտեմարտ կանցկացվի օլիմպիական ուղեգրի համար:

Հունահռոմեականները պայքարը կավարտեն մայիսի 10-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում