Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի Մյունխենի «Բավարիային»։
Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է մեկնարկային կազմը։
«Ռեալ»․ Լունին, Կարվախալ, Ռյուդիգեր, Նաչո, Մենդի, Վալվերդե, Տչուամենի, Կրոս, Բելինգեմ, Ռոդրիգո, Վինիսիուս Ժունիոր։
«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:
#UCL pic.twitter.com/KKoXUsgNVC
— Real Madrid C.F. (@realmadrid) May 8, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում