19:47  ,  8 մայիսի, 2024

Ամենաթանկ ֆուտբոլային ակումբների տասնյակը

Մարզական բիզնեսի Sportico կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների դասակարգումը։

Առաջին տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի արժեքը գնահատվում է 6,2 միլիարդ դոլար։

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը» (6 միլիարդ դոլար), եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան» (5,2 միլիարդ դոլար)։

Տասնյակում են նաեւ անգլիական «Լիվերպուլը» (5,1 միլիարդ դոլար), Մյունխենի «Բավարիան» (4,8 միլիարդ դոլար), անգլիական «Մանչեսթեր Սիթին» (4,7 միլիարդ դոլար), ֆրանսիական ՊՍԺ-ն (4 միլիարդ դոլար), Լոնդոնի «Արսենալը» (3,9 միլիարդ դոլար), «Տոտենհեմը» (3,49 միլիարդ դոլար) եւ «Չելսին» (3,47 միլիարդ դոլար)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում