18:41  ,  8 մայիսի, 2024

«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Լուիս Էնրիկեին

«Բարսելոնան» հույս ունի հաջորդ ամռանը վերադարձնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, որն այժմ գլխավորում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, հաղորդում է Sport.es-ը։

Չավիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Լուիս Էնրիկեի պայմանագիրը եւս ՊՍԺ-ի նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

«Բարսելոնայի» ղեկավարությունը հույս ունի, որ Լուիս Էնրիկեն չի երկարաձգի համագործակցությունը փարիզյան ակումբի հետ։

Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում